Բավ է պառակտվել
15-04-2015 11:18

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիական համայնքին նոր տարվա`Մալաքե Թաուսի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին նոր տարվա`Մալաքե Թաուսի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը տևական ժամանակի, ընդհանուր աղետների դեմ համատեղ պայքարի փորձություն է անցել, նաև ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով: Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր Արևելքում բնակվող բազում եզդիների համար, և փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, և կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը: 

Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույսեր ու երազանքներ, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ ու ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:  

Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ: