Բավ է պառակտվել
01-04-2015 09:59

ՀՀ նախագահը շնորհավորել է ասորիներին Հաբ-Նիսան տոնի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի ասորական համայնքին ամանորյա Հաբ-Նիսան տոնի կապակցությամբ:
«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն և բարօրություն», - նշել է նախագահը իր ուղերձում: