Բավ է պառակտվել
16-04-2015 12:46

Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 7-ի ԱԽ-12-Ե-5 և ԱԽ-12-Ե-6 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արթուր ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:  2. Արտակ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում: