Բավ է պառակտվել
04-05-2015 17:11

Նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աննա Փիլոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 18-ի ԱԽ-14-Ե-7 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Աննա ՓԻԼՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում: