Բավ է պառակտվել
16-02-2015 11:18

Նախագահը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:

Նախագահի համապատասխան հրամանագրում նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածների 1-ին մասերը` ո ր ո շ ու մ ե մ. Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով: