Բավ է պառակտվել
28-05-2015 12:43

1-ին հանրապետության խորհրդանիշներից առավել կարևոր են պատգամները.ՀՀ նախագահ

Առաջին հանրապետության խորհրդանիշներից առավել կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները: Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ Սարդարապատում ժողովրդին նման ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դրանցից իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են՝

1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է:
2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ:
3. Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր՝ մերօրյա երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում»,-ասաց երկրի ղեկավարը: