Բավ է պառակտվել
22-01-2015 10:42

ՀՀ Նախագահը զոհված զինծառայողին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:  Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Սակայն ծավալված մարտերի ժամանակ զոհվել էր զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում էր ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: