Բավ է պառակտվել
14-11-2015 20:53

Սերժ Սարգսյանը Երեւանի Ֆրանսիայի հրապարակում մասնակցեց մոմավառությանըv

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, ապա Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած մոմավառությանը՝ ի հիշատակ Փարիզի 6 ահաբեկություններին զոհերին: Ֆրանսիայի հրապարակում մոմավառությանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարմիր վարդեր դրեց Օգյուսոտ Ռոդենի հեղինակած արձանի մոտ եւ խոնարհվեց զոհերի հիշատակի առջեւ: Հրապարակում հնչեց հրապարակի հիմնը` «Մարսելիեզը»։ Մոմավառության մասնակիցները իրենց հետ բերել են «Մեր աղոթքները, սիրտն ու հոգին Ֆրանսիայի ժողովրդի հետ են», «Աղոթում ենք Փարիզի համար» «Vive la France», «Stop Terrorism» գրությամբ պաստառներ: