Բավ է պառակտվել
24-04-2015 10:07

Սերժ Սարգսյանն ու դիվանագիտական այրերը Ծիծեռնակաբերդում են

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշահամալիրում են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն, կառավարության անդամներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ովքեր առանձին-առանձին մոտենում են հուշահամալիրի մոտ տեղադրված ծաղկեպսակին, տեղադրում ձեռքի դեղին վարդը: Հուշահամալիրում են նաև մի խումբ դպրոցականներ, որոնց ձեռքին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներն են: