Բավ է պառակտվել
28-05-2015 10:33

Հանրապետության բարձրագույն իշխանությունը Սարդարապատում է

Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձի, Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի առթիվ երկրի բարձրագույն իշխանությունն ու հոգևոր դասը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սարդարապատի հուշահամալիրում են: Նրանք ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ու հարգանքի տուրք մատուցեցին մայիսյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Նշենք, որ այս պահին զինվորական շքերթ է: