Բավ է պառակտվել
04-05-2015 15:43

ՀՀ նախագահը ներկա է լինելու Վաշինգոտնում մատուցվելիք էկումենիկ պատարագին. Վ. Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր պատվիրակությունը վաղը մեկնելու է ԱՄՆ, որտեղ ներկա է լինելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ Վաշինգոտնի Մայր տաճարում մատուցվելու է էկումենիկ պատարագ, ներկա են լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արամ Առաջին Կաթողիկոսը: ԱՄՆ-ում միջոցառումները շարունակվելու են նաև հետագա օրերին: