Բավ է պառակտվել
26-12-2014 08:34

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ներդրած ավանդի համար և գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Իր շնորհավորական խոսքում նախագահը նաև ամփոփել է 2014 թվականը` անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, հաղթահարված փորձություններին, մարտահրավերներին, խոսել 2015 թվականի ծրագրերի և ակնկալիքների մասին: