Բավ է պառակտվել
21-02-2015 09:12

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին եւ նույն համալսարանի պրոռեկտոր Սուրեն Աղբալյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության եւ կրթության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:
Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` նշելով, որ բուհի կողմից տարբեր ծրագրերի իրականացումն Արցախում ունի եւ գիտակրթական, եւ սոցիալ-տնտեսական նշանակություն: