Բավ է պառակտվել
20-05-2015 10:00

Բակո Սահակյանն այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ և ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ:


Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում: