Բավ է պառակտվել
24-12-2014 13:23

Նախագահ Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին եւ 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
Առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ երկրի ղեկավարը կառավարությանը եւ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը եւ իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում: