Բավ է պառակտվել
08-05-2015 08:51

ԼՂՀ նախագահը ներում է շնորհել հինգ ազատազրկվածների

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ներում է շնորհվել  5 ազատազրկվածի: Մասամբ ներում է շնորհվել 16  անձի, իսկ  45 ազատազրկվածի խնդրագրերը մերժվել են նախկինում դատվածություն, ազատազրկման վայրերից բացասական բնութագիր ունենալու և հասարակական վտանգ ներկայացնող հանցագործություն կատարելու պատճառով: