Բավ է պառակտվել
11-05-2015 16:43

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմերի ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:
Հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը:
Համապատասխան զեկույցները լսելուց հետո երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: