Բավ է պառակտվել
06-05-2015 17:05

ԼՂՀ նախագահը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել <<Առաջ, Արցախ>> հասարակական կազմակերպությանը եւ նախաձեռնության իրականացման մյուս մասնակիցներին` հայրենանվեր այս ծրագիրը կյանքի կոչելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: