Բավ է պառակտվել
13-05-2015 15:41

ԼՂՀ նախագահը մասնակցել է ՊԲ զորամասերից մեկում զորանոցի բացման արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին հանրապետության հարավային թեւում մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կապիտալ վերանորոգված զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:Իր խոսքում Նախագահ Սահակյանը բանակաշինության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում առանցքային տեղ է հատկացրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր սպայի եւ զինվորի ավանդը մեր հանրապետության անվտանգության ապահովման մեջ:

Բակո Սահակյանը բարի ծառայություն, խաղաղություն ու բարօրություն է մաղթել զինվորներին եւ հրամանատարներին:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: