Բավ է պառակտվել
17-02-2015 09:42

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: