Բավ է պառակտվել
05-02-2015 16:16

Բակո Սահակյանն ընդունել է ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների և դասախոսների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների եւ դասախոսների:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության դրական դինամիկան ակնհայտ է` թե գիտակրթական, թե ուսանողների կապերի ու շփումների ամրապնդման տեսանկյունից, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում Արցախի կրթական համակարգի զարգացման վրա:
Արծարծվել են նաեւ Արցախի պետականաշինության գործընթացին, արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել Հայաստանի մայր բուհի տեղն ու դերը որակյալ մասնագետների պատրաստման, մեր ժողովրդի գիտակրթական ներուժի զարգացման եւ ավանդույթների պահպանման գործում՝ պահանջված համարելով նրանց պարբերական այցելություններն Արցախի Հանրապետություն:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: