Բավ է պառակտվել
13-03-2015 08:34

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ սոցիալական ոլորտում ՀՀ եւ ԼՂՀ միջեւ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ կարեւորելով այն այսուհետ էլ պահպանելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: