Բավ է պառակտվել
13-02-2015 12:45

ԼՂՀ նախագահը հանդիպել է մի խումբ ակտիվիստների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, մեր հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է շարժման վետերանների հետ հանդիպումները եւ տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները եւ առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար: