Բավ է պառակտվել
16-03-2015 08:28

Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ: Երկրի ղեկավարը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին:
Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Խլղաթյանը:


Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է շինարարության բարձր որակի ու նախանշված ժամկետների ապահովման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան ցուցումներ:
Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Եղեգնուտ գյուղի մոտ կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ Շահումյանի շրջանը մեծ ներուժ ունի հիդրոէներգիայի արտադրության համար՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը այս ոլորտի զարգացման ուղղությամբ:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: