Բավ է պառակտվել
23-03-2015 08:35

Արցախի նախագահն այցելել է Արեւիկ մանկական բուժմիավորում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է առողջապահության նախարարության Արեւիկ մանկական բուժմիավորում:
Երկրի ղեկավարը ծանոթացել է հաստատության աշխատանքային պայմաններին եւ հանդիպել բուժանձնակազմի հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում մանկական բժշկությանը, եւ պետությունն այսուհետ եւս շարունակելու է անել հնարավորն այդ ոլորտի զարգացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: