Բավ է պառակտվել
20-01-2015 14:24

ԼՂՀ նախագահը պարգևատրել է զոհված զինծառայողին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն ԼՂՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ ցուցաբերած քաջության համար «Արիության համար» շքանշանով հետմահու պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված Ուժերը ԼՂՀ-ի ԶՈՒ-ի շփման գծի ողջ երկայնքով ակտիվորեն խախտել է զինադադարի ռեժիմը: Հակառակորդի գնդակոծության արդյունքում զոհվել է ԼՂՀ ԶՈՒ ծառայող Սուրեն Փիլոսյանը (1995 թ.):