Բավ է պառակտվել
19-01-2015 12:28

Նախագահի հրամանագրով Տավուշում սպանված զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նշենք, որ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը հունվարի 17-ին ադրբեջանական զինուժի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել և ժամը 17.40-ի սահմաններում, մահացած վիճակում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել։