28-01-2015 15:51

Բանակի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը պարգևատրեց ԼՂՀ ՊԲ հրամանատարին

Հայոց բանակի 23-ամյա տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:
ՀՀ նախագահը բանակաշինության գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին պարգևատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով: ՀՀ նախագահական նստավայրում շարունակվում է պարգևատրման արարողությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 23-ամյակի կապակցությամբ պարգևատրում է մի խումբ զինվորականներ: