Բավ է պառակտվել
30-01-2015 08:44

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ մասնակցել նոր ցուցադրության աշխատանքների դիտմանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման աշխատանքների նշանակությունը քաղաքական, գիտակրթական եւ մարդասիրական առումներով: