Բավ է պառակտվել
17-04-2015 11:30

Գերմանիայի նախագահը և կանցլերը ապրիլի 24-ին չեն մեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը մերժել են Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ Թուրքիայի հրավերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր զբաղված լինելու պատճառով չի կարողանա մասնակցել Գալիպոլիի ճաակառտամարտին նվիրված միջոցառումներին, իսկ նախագահ Յոահիմ Գաուկը նախընտրել է ապրիլի 24-ին լինել հայերի կողքին և Բեռլինում հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Նշվում է, որ Գալիպոլիի միջոցառումներին Գերմանիան կներկայացնի պաշտպանության նախարարի քարտուղար Մարկուս Գրյուբելը: