Բավ է պառակտվել
09-04-2015 11:07

Գերմանիայի նախագահը կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցելու Օսմանյան կայսրությունում դարասկզբում զոհված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամաանությունների հիշատակին անցկացվելիք պատարագին: Գաուկը Գերմանիայի դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման:Ավելի վաղ  գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության ճանաչմաննախաձեռնությամբ: Ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը լավ չեն վերաբերվում: Ապրիլի 24-ին կայանալից  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջողառումներին Գերմանիայից Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը: