Բավ է պառակտվել
15-09-2015 11:10

Ֆրանսիայի նախագահը պարգևատրել է ամերիկահայ Մարկ Մուղալյանին

Սորբոնի համալսարանի անգլերեն լեզվի պրոֆեսոր, ամերիկահայ Մարկ Մուղալյանն արժանացել է Ֆրանսիայի Համալսարանի բարձրագույն պարգևի` «Արիության համար» IV աստիճանի շքանշանի: 51–ամյա հայ պրոֆեսորն այս տարվա օգոստոսի կեսին կանխել էր Ամստերդամ–Փարիզ գնացքում կազմակերպված ահաբեկչությունը։ Մուղալյանի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Շքանշանն անձամբ հանձնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Օգոստոսի 21–ի երեկոյան Ալ–Հազանի անունով տղամարդը «Կալաշնիկով» տիպի ավտոմատով կրակ էր բացել Thalys արագընթաց գնացքում, որն Ամստերդամից Փարիզ էր մեկնում Բրյուսելի տարածքով։ Ահաբեկչին վնասազերծել են գնացքի ուղևորները, այդ թվում` ամերիկացի երկու զինծառայողներ, բրիտանացի գործարար Քրիս Նորմանն ու 51–ամյա ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուղալյանը։ Պրոֆեսոր Մուղալյանն առաջինն է օգնության հասել ֆրանսիացի բանկիրին, ով դիմադրություն է ցույց տվել ահաբեկչին։ Նա մի կողմ է քաշել իրեն ուղղված «Կալաշնիկով» ավտոմատը, ինչից հետո ահաբեկիչը հանել է ատրճանակն ու կրակել Մարկի վզին։ Մի քանի րոպե անց օգնության են հասել գնացքի մյուս ուղևորները, որոնք կարողացել են վնասազերծել ահաբեկչին։