Բավ է պառակտվել
04-11-2015 10:39

Եգիպտոսի նախագահը քննադատել է A321–ի վթարի ահաբեկչության վարկածը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հերքում է այն վարկածը, թե Սինայի թերակղզում A321ռուսական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառը ահաբեկչությունն է եղել։  Աս Սիսին քննադատության է ենթարկել այն հաղորդագրությունները, որ ինքնաթիռի վթարի պատճառ կարող էր լինել հրթիռը կամ ռումբը։ Նախագահը դրանք «անհիմն ենթադրություններ» է անվանել։ Նա նշել է, որ պատահարի վերաբերյալ մեկնաբանությունները «վաղաժամ են և իրական փաստերի վրա չհիմնված»։ Մի շարք ավիաընկերություններ, մասնավորապես Flydubai–ն, Air France–ը, Lufthansa–ն, Air Arabia–ն և Emirates Airlines–ը հայտարարել են, որ հրաժարվում են Սինայի թերակղզու վրայով անցնող թռիչքներից։