Բավ է պառակտվել
19-01-2015 17:10

Նախագահը ցավակցական խոսք է հղել գյումրեցի փոքրիկի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ նախագահյի խոսքում ասվում է.

«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ եւ ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, եւ հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձեւ չկա: Պիտի շարունակել ապրել եւ արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»: