Բավ է պառակտվել
24-04-2016 10:06

ՀՀ նախագահը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդում Ազնավուրի և Քլունիի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր՝ ապրիլի 24-ին, առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին: Պետության ղեկավարին ուղեկցում են Շառլ Ազնավուրը, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ջորջ Քլունին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ամենայն հայոց կաթողիկոսը Հայր մերից հետո նաեւ սգո աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ: