Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սարգսյանին ուղեկցել են Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն, ինչպես նաև Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ:
Այսօր Հայաստանը նշում է անկախության 26-րդ տարեդարձը: 1991թ. այս օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ հանրաքվե:
Համազգային քվեարկությունն անցավ ազգային շարժման ոգով: Անկախացմանը կողմ քվեարկեց գրեթե ողջ բնակչությունը՝ երկրի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 99%-ը:
Անկախությունը երկրի խորհրդարանի կողմից պաշտոնապես հռչակվեց սեպտեմբերի 23-ին: