Բավ է պառակտվել
20-06-2016 11:13

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 20-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել:

Հանրապետության նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Կարելիայի Պրյաժինի շրջանում՝ Սյամոզերո լճի վրա նավակ է շրջվել, մահացել է 11 երեխա։ ԱԻՆ-ի տվյալներով, Սյամոզերո լճում հանգստացողները երեք նավակներով եւ լաստով հայտնվել էին փոթորկի մեջ։ Նավակներում եղել է 47 երեխա:

Քննիչները ձերբակալել են երկու հրահանգիչներին, որոնց դեմ քրգործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։ Ոստիկանները հարցաքննում են տուժածներին եւ ճամբար աշխատակիցներին։ Քննչական կոմիտեից խոստացել են, որ բոլոր մեղավորները պատիժ են կրելու։