Բավ է պառակտվել
08-03-2017 14:16

ՀՀ Նախագահը վստահ է, որ կանայք արժանի տեղ կզբաղեցնեն երկրի քաղաքական կյանքում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի – 8 կապակցությամբ հայրենակցուհիներին ուղղած իր շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ կանայք երկրի քաղաքական կյանքում արժանի տեղ կզբաղեցնեն:
Նրա խոսքերով, Մարտի – 8-ը այսօր տոնի կարգավիճակ է ստացել, և ևս մի հիանալի պատճառ է հանդիսանում՝ աղջիկների և կանանց հանդեպ մեր սերն ու հիացմունքը, շնորհակալությունն ու նվիրվածությունը արտահայտելու համար:
«Մենք ամեն կերպ խրախուսում ենք կանանց ավելի մեծ ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Մենք վստահ ենք, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեքորեն չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում»,- ասել է նախագահը:
Նրա խոսքերով, այսօր ակներև է, որ բացի մեզանում ավանդական համարվող ոլորտներից, որոնք են՝ կրթականն ու առողջապահականը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Զինված ուժերը: «Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն ավելի մեծ տեղ եք գրավելու նաև քաղաքական կյանքում»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Նա ավելացրել է, որ այդքանով հանդերձ կանայք մնում են ավանդական ընտանիքի հենասյունը, իրենց ամուսինների աջակիցներն ու հենարանները, իրենց երեխաների պահապան հրեշտակները, իրենց եղբայրների նուրբ քույրերն ու սահմանին իրենց պատիվը պաշտպանող երիտասարդների հարսնացուները: « Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ: Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք»,- ընդգծել է նախագահը: