Բավ է պառակտվել
07-04-2017 11:43

ՀՀ Նախագահը կանանց շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, նախագահը կանանց երջանկություն և ամենայն բարիք է ցանկացել, և. «որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ »,- նշել է նախագահը:
«Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը: Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր և ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատևության, և այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք»,- ասվածէ նախագահի շնորհավորական ուղերձում:
Սարգսյանն առանձնահատուկ է շնորհավորել այն մայրերին, ում որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները.
«Նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան»,- ասված է ուղերձում:
Երկրի ղեկավարը կանանց ընտանեկան սեր և ջերմություն է մաղթել, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն: