Բավ է պառակտվել
24-04-2017 10:43

Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի:
Պետության ղեկավարը հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրել: Պատրիարքը պատարագ է մատուցել:
Պետության ղեկավարին ուղեկցել են համայն հայության կաթողիկոս Գարեգին երկրորդը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև պաշտպանության և Արտաքին գործերի նախարարնարներ Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը:
Նախագահին ուղեկցել են բարձրաստիճան անձինք, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: