Բավ է պառակտվել
23-06-2016 08:53

ՀՀ նախագահն Արցախում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Արցախի հարավային թևում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: