Բավ է պառակտվել
21-09-2016 10:06

Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Եռաբլուրում են նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Հայաստանի եւ Արցախի նախագահները, պաշտոնատար անձինք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկի շիրիմներին: