Բավ է պառակտվել
04-02-2015 15:18

Հանդիպում Երկրապահ կամավորականների միության պատվիրակության հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած <<Երկրապահ կամավորականների միության>> (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւորել է <<Երկրապահ կամավորականների միության>> անդամների պարբերական այցելություններն Արցախ եւ սահմանգիծ՝ նշելով, որ նրանք մեծապես նպաստում են հայրենիքի պաշտպանների տարբեր սերունդների միջեւ ամուր կապերի պահպանմանը եւ զինվորական ավանդույթների ամրապնդմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը: