Բավ է պառակտվել
17-01-2015 16:18

Պերմյակովը, հնարավոր է, ծանոթ է եղել սպանված Ավետիսյանների հետ. փորձագետ

Ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ, հնարավոր է, ծանոթ է եղել զոհերից մի քանիսի հետ, ասել է այսօր լրագրողներին Դեստրուկտիվ աղանդների զոհերի վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Հունվարի 12-ին՝ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները: Ընտանիքի միակ ողջ մնացած անդամը՝ վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոճրագործության մեջ կասկածվում է ռուսաստանյան ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նրան ձերբակալել են երեքշաբթի, և նա արդեն խոստովանել է իր մեղքը: «Ես կարող եմ ենթադրել, որ Ավետիսյանները աշխատել են Չիտայում, և ծանոթ են եղել Պերմյակովի հետ հանցագործությունից շատ ավելի վաղ», - ասել է Ամարյանը: Փորձագետի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն Ավետիսյանների ընտանիքի հետ Պերմյակովի կապի հավանականությանը և այն հարցին, թե ՌԴ որ քաղաքում են աշխատել Ավետիսյանները: «Պերմյակովի և' հայրը, և' մայրը աղանդավոր են: Նրանք հանդիսանում են 1987 թվականին ձևավորված «Հույս, Հավատ, Սեր» խարիզմատիկ եկեղեցու հետևորդներ: Այն գտնվում է Չիտայի մոտակայքում՝ Բալեյ քաղաքում», - ասել է նա: Փորձագետըընդգծել է, որ տվյալ աղանդի անդամները ղեկավարվում են G12 գաղափարախոսությամբ, որը ենթադրում է 12-հոգուց բաղկացած խմբեր: Նա նշել է, որ նմանատիպ աղանդները կարող են զբաղվել սպանություններով՝ բացատրելով իրենց գործողությունները «մեղավորներինժշմարտության ուղի վերադարձնելով»: «Ոչ ոք հանցագործություն կատարելու իրավունք չունի՝ արդարացնելով այդ կրոնով, հատկապես մարդկանց կյանքից զրկելու», - ընդգծել է փորձագետը: Ամարյանը նշել է, որ «Հույս, Հավատ, Սեր» աղանդի ղեկավար եկեղեցին է հանդիսանում «Փրկությունը Հիսուսի մեջ է» կազմակերպությունը, վերջինիս ղեկավարում է «Աստվածաշնչի հավատի քրիստոնյաների ռուսաստանյան եկեղեցին», իսկ բոլորից վեր է ԱՄՆ «Ֆիլադելֆիա» հիսուննականների եկեղեցին, որը համարվում է աղանդների հայրենիք: «Հիմնականում այդ եկեղեցիների ղեկավարները ուկրաինացիներ են», - նշել է Ամարյանը: Նրա խոսքով՝ Ավետիսյանների սպանդը տեղի էունեցել այսպես կոչված «Դանիելի ծոմապահության» օրը, երբ աղանդավորները հետապնդում են որոշակի «նպատակներ»: Փորձագետը հիշեցրել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո սկսվել է հակառուսական տրամադրությունների շիկացում: «Ուշագրավ է այն փաստը, որ սույն տրամադրությունները հակակրոնական չեն: Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պատմության մեջ կարող է խառնված լինել աղանդ, դրանք ուղղված չեն կոնկրետ անձի դեմ: Դրանք հակառուսական են», - ընդգծել է Ամարյանը: