Բավ է պառակտվել
18-07-2015 14:39

Արման Սաղաթելյանը մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու խնդրանքով դիմել է Նախագահին

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դիմել է Հանրապետության նախագահին իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով: Ֆեյսբուքյան իր էջում Արման Սաղաթելյանը մեկնաբանել է.

«Սիրելի՛ գործընկերներ,
հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար: Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...»: