Բավ է պառակտվել
13-07-2015 15:11

Ստերլիգովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում (տեսանյութ)

Շուշիում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովի հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե նա փախել է Ռուսաստանից, քանի որ իրեն այնտեղ 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Վերջինիս խոսքերով` լուրերը, թե ինքն ազգայնական է, «Բոռն» խմբավորման ղեկավարը, որի անդամները մարզվում էին իրեն պատկանող հողերում, նույնպես բացարձակ սուտ են:  
Գերման Ստերլիգովը շեշտել է, այս լուրերը դեռևս 5 տարի առաջ տարածել են որոշ ԶԼՄ-ներ` հիմնվելով ցմահ դատապարտված երկու անձանց խոսքերի վրա: Վերջինիս խոսքերով` «Բոռն» (Ռուս ազգայնակաների մարտական կազմակերպւթյուն) խմբավորմանը իր առնչության վերաբերյալ գործը կեղծվել է: 
Ըստ գործարարի, այս մասին նշում են իր փաստաբաները`Հայրապետովը և Ամարաշևը:  
Գործարարի խոսքերով`տարբեր կալանավայրում իրենց պատիժը կրող երկու ցմահ դատապարտյալներին արտասանության համար «տրվել է միևնույն տեքստը»: 
Բանախոսի խոսքերով`ծայահեղական խմբավորման ղենավար, ցմահ դատապատված Նիկիտա Տիխոնովը կարող էր իրեն մեղադրել «Բոռն»-ի հետ առնչության մեջ իր ցմահ ազատազրկումը չեղյալ համարելու ակնկալիքով: 

Ավելի վաղ Ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Գերման Ստերլիգովը կասկածվում է ծայրահեղական ազգայնական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: 

Ըստ շրջանառվող տեղեկությունների` «Բոռն»-ի հիմնադիր Նիկիտա Տիխոնովը հայտարարել է, որ գործարարը ֆինանսավորել է իր կազմակերպությունը և մարզման համար տարածք տրամադրել: Եթե այս մեղադրանքները հաստատվեն, գործարարին սպառնում է մինչև 15 տարվա ազաազրկում: 

Իր հերթին, Նիկիտա Տիխոնովը և իր ընկեր Եվգենի Խասիսը փաստաբան Ստանիսլավ Մարգելովի և լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման: