Բավ է պառակտվել
15-11-2014 17:52

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են մոտոհրաձգային բրիգադի զորամաս

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր առավոտյան այցելել է առանձին մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, արգելագոտում դիտել ցուցադրական պարապմունքները: Նախագահները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Արցախի և Հայաստանի ազգային հերոսի հիշատակին: Սերժ Սարգսյանը եղել է նաև բանակային բնագծում, դիտել ստորաբաժանումների գործողությունները, ներկա գտնվել նոր զորանոցի ու զինավանի բացման արարողություններին, ապա խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: Աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ներկա է գտնվել անգիոգրաֆիկ կենտրոնի բացմանը: Բժշկական այս կենտրոնում կատարվելու են սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու և բուժվելու են անոթային խնդիրներ ունեցողները: