Բավ է պառակտվել
23-12-2014 14:58

Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած <<Արցախի ազատամարտիկների միության>> 6-րդ համաժողովին:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների եւ կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: