Բավ է պառակտվել
10-03-2015 13:59

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ ավտոմրցավարորդ Նիկոլա Մինասյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլա Մինասյանին: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որեւէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով: Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլեւ Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ: Նիկոլյա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու եւ նաեւ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար: Նա նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձեւով, եւ իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձեւի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաեւ ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ: Այդ սպորտաձեւը, Նիկոլա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին: Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձեւի զարգացմանը: