Բավ է պառակտվել
17-11-2014 11:59

Նախագահը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: «Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում: Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական շնորհակալ աշխատանքը: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: